ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հայրս ինձ հարձակվող է ունեցել, ոչ թե նահանջող․ Գագիկ Հովհաննիսյան․ «Կյանքին ասել  այո՛»

Գագիկ Հովհաննիսյանը ծնվել է 1967 թվականին Երևանում։ Կամավորական տարբեր ջոկատների կազմում մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ 90-ականներին Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) կազմում էր, ավելի ուշ՝ «Աղբյուր Սերոբ», «Արաբո» կամավորական ջոկատների, իսկ 2016-ի ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմներին մասնակցել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի կազմում։ 44-օրյա պատերազմում երկու անգամ վիրավորվել է։ Պատերազմում վիրավորված ու պատերազմից հետո կոտրած ոտքերն այսօր կամավորական Հովհաննիսյանի «հրամաններին» չեն ենթարկվում։

«Զինվորի տանը խոստացել են՝ Գագիկ ջան, քեզ նորից կսարքենք քսանմեկ տարեկան»,-կատակում է Գագիկ Հովհաննիսյանն ու պատմում, թե ինչպես «Արաբո» ջոկատի տասներկու ընկերներին կորցնելուց հետո որոշում կայացրեց տասներկու տղա ունենալ ու նրանց անվանակոչել  ընկերների անուններով։ Կնոջ հետ համաձայնությունը կայացել էր, բայց Աստված Գագիկի համար այլ որոշում ուներ․  յոթ տղա և հինգ աղջիկ ունեցավ։ Անունների հարցը  լուծեց  ընկերների անունների արմատը պահելով, այդպես Տիգրանը դարձավ Տիգրանուհի, Մելիքը՝ Մելինե և այլն։ «Մարդը պիտի չկոտրվի։ Հայրս ինձ հարձակվող է ունեցել, ոչ թե նահանջող»,-ասում է դժվարություններից չնահանջող  կամավորականը։

Back to top button