
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, անիմաստ է կտրուկ եզրակացություններ անել Մինսկում կայացած նստաշրջանին Երևանի բացակայությունից, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Իմ կարծիքով, այս իրավիճակից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, որ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է»,- ասել է նա:
«Որքանով ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկացված է, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել»,-նշել է գլխավոր քարտուղարը։
«Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա որևէ այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին




