Հայագիտակ

«Արցախի բառն ու բանը». Պատմության թանգարանի դասընթացը՝ արցախցի փոքրիկների համար. «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանը միշտ ունեցել է կրթական ծրագրեր, բայց վերջին իրադարձությունների հետ կապված` ստեղծվեց «Արցախի բառն ու բանը» ծրագիրը, որը նպատակ ունի արցախցի փոքրիկներին իրենց հարազատ բարբառով պատմել մեր պատմության, գորգագործության, կավագործության, ազգային արժեքների մասին։

Կրթական այս ծրագրի պատասխանատու Մարինա Մուրադյանցն ասում է. «Դասը սկսում ենք Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթով, որը նույնպես հնչում է Արցախի բարբառով և կապ ունի գորգի ստեղծման, նշանակության հետ։ Հետո երեխաներին ցույց ենք տալիս թանգարանի գորգերը։ Ցույց ենք տալիս վիշապագորգերը, որոնք Արցախում են ստեղծվել։ Բացատրում ենք հայկական գորգի առանձնահատկությունները»։

Երեխաները սիրով խաղում են կավի հետ, պատրաստում են հին դրամների կրկնօրինակներ կամ իրենց ուզած դրամն են պատրաստում։ Արցախցի երեխաների համար կրթական այս ծրագիրը յուրահատուկ արտթերապիա է, որը շեղում է նրանց ուշադրությունը կրած ցնցումներից, օգնում է թոթափել ապրումները։

Back to top button