ՀասարակությունՏնտեսական

Մարալիկում շահագործման է հանձնվել սոցիալական բնակարանային ֆոնդի առաջին համալիրը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Գյումրի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ նախ եղել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենքում, ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: ՀՀ կառավարության ղեկավարը տարբեր գերատեսչական մարմինների և կառուցապատող շինարարական ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

«Տեխնոպարկի շինաշխատանքներն արագ տեմպերով շարունակվում են: Իր հերթին, միջազգային D-Link ընկերությունը տեխնոպարկին կից մտադիր է նոր կառույց հիմնել, որտեղ կտեղակայվեն ընկերության մասնաճյուղերը: Այսպիսով, տեխնոպարկի գաղափարը դառնում է իրականություն, ինչը և խոստացել էինք գյումրեցիներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մարալիկում շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի առաջին համալիրը: Այն բաղկացած է 59 բնակարաններով երեք շենքերից՝ 103 անձի համար: Բնակարանները կահավորված են անհրաժեշտ գույքով: Սոցիալական բնակարաններում բնակվելու են մանկատան շրջանավարտներ, միայնակ տարեցներ և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ:

Թողնել պատասխան

Back to top button