ԿարևորՄիջազգային

Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

Իսրայելական բանակի եւ Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 24-ին ՝ ժամը 7:00-ից (Երևանի ժամանակով՝ 09:00-ին):

Հրադադարի շրջանակներում ամեն օր Գազայի հատված կմտնի 200 բեռնատար հումանիտար օգնություն, չորսը՝ վառելիքով ու կենցաղային գազով։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ Իսրայելի հետ պայմանավորվել են անկլավի հարավային մասում չորս օրով, իսկ հյուսիսում՝ վեց ժամով ՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն ամբողջությամբ դադարեցնել նրա ավիացիայի թռիչքները։

Երկու օր առաջ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից ի վեր ձեռք են բերել առաջին պայմանավորվածությունը․ պայմանավորվել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ տասնյակ պատանդների ու կալանավորների փոխանակման համար։

Հաղորդվում էր, որ 13 մարդուց բաղկացած իսրայելցի պատանդների առաջին խմբին  կփոխանցեն արդեն այսօր: Ընդհանուր առմամբ, սպասվում է փոխանակում «մեկից երեք» բանաձևով՝ 50 իսրայելցի պատանդ 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են:

Back to top button