Դպրություն

Կրթության ոլորտում ճգնաժամ է․ փորձագետ. «Դպրություն»

Ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը լուրջ վերանայումների կարիք ունի։ Բայց, մինչև ինչ-որ բան փոխելը, շատ կարևոր է հասկանալ, թե ո՞րն է կրթական համակարգում առկա ճգնաժամի պատճառը։

«Այսօր կրթական համակարգում շատ մեծ ճգնաժամ կա։ Մենք շատ հաճախ ենք խոսում ոլորտին վերաբերվող տարբեր թեմաներից, բայց ես դպրոցական կյանքը այդ թեմաներով չեմ չափում։ Ինձ հետաքրքիր է, թե աշակերտները ինչպես են սովորում, սիրում են սովորել, չեն սիրում սովորել․․․ Երբ այս տեսանկյունից ենք նայում՝ մենք ոչ միայն ունենք ճգնաժամ ոլորտում, այլ ես դա կկոչեի նույիսկ մեգաճգնաժամ։ Որովհետև այսօր մենք այնքան հետ ենք գնացել, որ անգամ ունենք կրտսեր դպրոցի աշակերտներ, որոնք չեն ուզում դպրոց գնալ, չեն ուզում սովորել։ Սա է չափանիշը։ Մնացած բոլոր հարցերը, եթե այս խնդրին չեն նպաստում, ուրեմն անօգուտ են»,– մտահոգվում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Back to top button