
Մինսկում ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու Հայաստանի որոշումը ափսոսանք է առաջացնում, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի ղեկավարության որոշումը չմասնակցել վերոնշյալ կառույցների համատեղ նիստին՝ խոսքը ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհուրդի, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 23-ի նիստի ձևաչափերի մասին է, իհարկե, ափսոսանք է առաջացնում», — ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Հայաստանը մտադիր չէ արգելափակել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքը։
«Միևնույն ժամանակ, որքան հասկանում ենք, մեր հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքը և կանխել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատումը, ինչը, ըստ էության, բաց դռներ է թողնում Երևանի համար և թույլ է տալիս այնուհետև միանալ աշխատանքին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:




