
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր Ուելսի հավաքականին։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով։
Հանդիպման 6-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Առաջին խաղակեսում ավելացված երկրորդ րոպեին անկյունայինից հետո գլխի հարվածով սեփական դարպասը գրավեց պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Ուելսի հավաքականը 7 խաղից հետո 11 միավորով D խմբում երկրորդ տեղում է։ Հայաստանի հավաքականը չորրորդն է՝ 8 միավոր։ 1
10 միավորով երրորդ տեղում գտնվող Խորվաթիայի հավաքականն այս տուրում կմրցի Լատվիայի թիմի հետ։ Եթե խորվաթները հաղթեն այդ խաղում Հայաստանի հավաքականը կզրկվի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ Խմբի առաջատարը Թուրքիայի թիմն է՝ 16 միավոր, եւ նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիրը։




