
Անվստահություն և վախ. անհանգստացնող այս երևույթներն են տեղահանված արցախցիներին մտահոգում, ասում է կլինիկական հոգեբան, ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի դասախոս Անի Գալայճեանը։
Անի Գալայճեան օրեր առաջ Հայաստանում էր և հանդիպումներ ունեցավ տարբեր մարզերում բնակվող արցախցիների, նրանց ընտանիքների հետ։ «Իմաստալից աշխարհ» տրավմաների ապաքինման մարդասիրական առաքելություն Հայաստանում թիմն օրեր շարունակ փորձում էր զրույցներ, հանդիպումներ ունենալ տարբեր խնդիրներ, ունեցող տարբեր տարիքի և սեռի անհատների հետ:



Անին համոզված է, որ վախի հաղթահարման լավագույն միջոցը արցախցիների համար աշխատանքի նոր հնարավորություն ստեղծելն է։ Իսկ նոր աշխատատեղերի հիմնման գործում ՀՀ կառավարության կողքին կարող են լինել նաև սփյուռքի ներկայացուցիչները։
«Պետք է ինքնապաշտպանության, առաջին օգնություն ցույց տալու հմտություններին տիրապետել։ Սա առաջնային է։ Հաջորդը՝ աշխատատեղերի ստեղծումն է ու մարդկանց մեջ աշխատելու ցանկություն վերակագնելը։ Աշխատանքն օգնում է մարդուն կենտրոնանալ ներկայի, այլ ոչ թե անորոշության ու ասեկոսեների վրա»,- ասում է հոգեբանը:




