
Կարևոր է, որ Արտաքին հարաբերությունների այս խորհուրդը հաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Եվրոպական առաքելության ամրապնդմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, ժամանելով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան։
Նա նաև կոչ է արել ուժեղացնել ԵՄ առաքելությունը Հայաստանում։ «Ժամանակն է դա անելու», — ասել է արտգործնախարարը։
ԵՄ արտգործնախարարների խորհուրդն այսօր Բրյուսելում, Եվրամիության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գլխավորությամբ, կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները։
Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքի՝ խորհուրդն Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ քննարկումը կանցկացնի այս տարվա սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրան հաջորդած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի տեղահանման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերի ֆոնին: Ակնկալվում է, որ կքննարկվեն նաև Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման ուղիները։
.@MinColonna-ն Բրյուսելում՝
— Olivier Decottignies (@O_Decottignies) November 13, 2023
➡️ Կարևոր է, որ Արտաքին հարաբերությունների այս խորհուրդը հաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Եվրոպական առաքելության ամրապնդմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով։ Ժամանակն է դա անելու: https://t.co/tVjk0B8yLb




