Էկոսֆերա

Սոսիների սպանդ Երևանում․ 100 տարեկան ծառը հատվել է․ «Էկոսֆերա»

Մաշտոցի պողոտայում հատվել է 100 տարեկան ծառը, որը գրանցված է Կարմիր գրքում։ Այս ծառատեսակները ոչ միայն անչափ գեղեցիկ տեսք ունեն, այլև հրաշալի հարմարվել են օդի աղտոտվածության ու փոշու պայմաններին։

Երևանում նոյեմբերի 1-ից մեկնարկել է աշնանային սանիտարական էտի, իսկ հոկտեմբերի 23-ից՝ արժեքավոր ծառերի լրացման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը։

Մինչ Բեգոյանը խոսում էր իրականացվող աշխատանքներից և հատկապես՝ սոսի ծառատեսակի կարևորությունից, զուգահեռ՝ Մաշտոցի պողոտայում իբրև էտ, հատվում կամ մասնակի հատվում էր 100 տարեկան պարծանք սոսին՝ Կարմիր գրքում գրանցված տեսակ։ Ահազանգը հնչեցրեց կանաչապատման մասնագետ Էդուարդ Հայրումյանը։ Ոչ միայն հատել են, այլև քիմիական լուծույթով փորձել են չորացնել 100-ամյա ծառը։

Back to top button