
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Թեև թբիլիսյան շուկաները այսօր արդեն չունեն իրենց երբեմնի համբավը, այդուհանդերձ շարունակում են մնալ մի վայր, որտեղ արտացոլվում են հայկական, վրացական, թուրքական ինչպես նաև այլ ազգերի մշակույթներն ու սովորույթները: Վերջին տարիներին շատ բան է փոխվել շուկաներում, հիմնականում պակասում են իրենք գյուղացիները, ովքեր բերում էին իրենց գյուղի էկոլոգիապես մաքուր բերքն ու բարիքը, սակայն վրացական շուկայի կոլորիտը դեռևս պահպանվում է: Վրացական շուկաները մինչև վերջերս համարվում էին տեսարժանվայրեր: Տեղացիները զբոսաշրջիկներին նույնիսկ ուղեկցում էին շուկա, որտեղ նրանք կարող էին խոսել մ իքանի լեզուներով, գնել ինչպես Վրաստանի հեռավոր գյուղերից, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներից բերված մթերքներ:
Այստեղ ամենահամեղ կարտոֆիլը համարվում է Սամցխե-Ջավախքինը: Մի խոսքով, կարելի է ասել Վրաստանի բնակչությանը համեղ կարտոֆիլով ապահովում են հիմնականում հայերը. Ջավախքի բնակչության ավելիքան 90 % հայեր են. «Իհարկե ամենահամեղ կարտոֆիլը Ախալքալաքինն է»,-հաստատում է ազգությամբ վրացի Դավիդը, ով անձամբ Ախալքալաքի Ազավրեթ գյուղի հայ ընկերոջից է գնում կարտոֆիլն ու հասցնում Թբիլիսիի շուկա: Նա ասում է, որ ուզում է հայերեն էլ սովորել, որովհետև գնորդները տեսնելով կարտոֆիլի վրա գրված է` «Ախալքալաքից է փորձում ե նիմանալ, արդյոք նա հայ է` դրանով պարզելով, որ կարտոֆիլն իսկապես թուրաքական չէ»:
«Թուրքական կարտոֆիլ այստեղ չեն գնում. չեն սիրում. Թուրքիայում կարտոֆիլն աճեցնում են այլկ երպ` քիմիական հավելումներով»:
Ոչ միայն թուրքական կարտոֆիլով, այլև թուքական մյուս բանջարեղեններով ու մրգերով վերջին տարիներին հեղեղված են վրացական շուկաները: Գնորդներն էլ հիմնականում դժգոհ են այդ ամենից.«Ես փնտրում եմ գյուղացիներին, ովքեր իրենց այգու մթերքն ենվ աճառում այստեղ»:
Մեր մյուս զրուցակիցն էլ, վրացուհի է, ասում է, որ ինքը փնտրում է միայն Հայաստանից բերած գազար ու կարմիր բազուկ: Հայկական գյուղատնտեսական մթերքը, որը միքանի տարի առաջ շատ էր, այսօր արդեն դժվար է գտնել: Դրա համար էլ վաճառողները շատ հաճախ ստում են` օրինակ թուրքական գազարը ներկայացնելով որպես հայկական:
Ահա այսպիսին է այսօրվա վրացական շուկան: «Իհարկե, ինչ- որ բան պահպանվել է հին կոլորիտային շուկայից, երբ մտնում էիր ու ազգությամբ հայի հետ հայերեն խոսում, ադրբեջանցու հետ ադրբեջաներեն, քննարկում, ծիծաղում, պայմանավորվածություններ ձեռք բերում, սակայն այն ինչ մնացել է այսօր, դա ես ողբերգություն եմ համարում»: Ասում է Վրաստանի Գյուղատնտեսության ակադեմիայի անդամ Պաատա Կոգուաշվիլին` այս ամենում մեղադրելով նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին:
«Սահակաշվիլին ու նրակողմակիցնրը ոչնչացրեցին վրացական գյուղն ուգյուղատնտեսությունը, սակայն հիմա նոր իշխանությունը նոր ծրագրով կզարգացնի այն»:
Համոզմունք հայտնեց գյուղատնտեսության մասնագետը, ով մինչև վերջերս ամենտարի «սովի տարի»էր կանխատեսում երկրում, սակայն այս տարի արդեն առատ բերք է ակնկալում:
Նա վերջում հավելեց, որ պետք է տարածաշրջանի երկրները մտածեն միասնական գյուղատնտեսական շուկայի ստեղծման մասին, որը կկարգավորի այս ոլորտում առկա բոլոր հարցերը, կզարգացնի գյուղերն ու գյուղատնտեսությունը:




