Համայնքների խոշորացումից հետո համայնքի կառավարման գործընթացում թուլացել է վարչական շրջանների դերը, բյուջեի կենտրոնացման արդյունքում բյուջետավորման գործընթացը դարձել է ոչ բավարար մասնակցային, ինչի հետևանքով հաճախ տարբեր բնակավայրերի առաջնային կարիքներ կարող են համապատասխան արձագանք չստանալ։
«Քո ձայնը» հաղորդաշարի հյուրերն են «Թափանցիկ և տվյալահեն բյուջետավորում հանուն տեղական զարգացման» ծրագրի ղեկավար Ավետիք Խոստեղյանն է և «Բայազետ» կենտրոնի գլխավոր քարտուղարի օգնական Անի Թադևոսյանը։




