Մասնագիտություն

Դինամիկ զարգացող ու անվերջ կատարելագործվող՝ դեղագետի մասնագիտություն․ «Մասնագիտություն»

Նրանք լույս աշխարհ են գալիս գրեթե ամեն ժամ՝ դեղագործական ընկերությունների, ակադեմիկոսների, գիտնականների համատեղ և քրտնաջան ջանքերի շնորհիվ՝ մարտահրավեր նետելով ցանկացած ցավի և հիվանդության դեմ:

Անցնելով բազմաթիվ կլինիկական փորձարկումներ, ստանալով օրինական ուժ ու գեղեցիկ փաթեթավորում՝ հայտնվում են դեղատան դարակներում՝ փորձելով կատարել մեծ հեղաշրջում բժշկության մեջ:

Այսօր խոսելու ենք աշխարհի ամենահին ու պատասխանատու, դինամիկ զարգացող ու անվերջ կատարելագործվող՝ դեղագետի մասնագիտության մասին: Դեղագիտությունն ուսումնասիրում է դեղի ծագումը, էությունը, հատկությունները և բոլոր մակարդակներում ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա։

Դեղագիտություն. գիտություն դեղի մասին՝ սկսած ստացման գործընթացից մինչև հետազոտություն, արտադրություն և սպառում, գիտություն, որը զարգանում է անհավանական տեմպերով, և որտեղ ամենափոքր մասշտաբի սխալը կարող է լինել ճակատագրական:

Զրույց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հակոբ Թոփչյանի հետ:

Back to top button