Սփյուռքի ձայնը

Արցախահայությունը․ խոշոր երկրների գործողություններն ու անգործությունը․ «Սփյուռքի ձայնը»

Մարիա Քալաշյանը Հայաստանից է, 2012- թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Նպատակասլաց ու բանիմաց հայուհին, հաղթահարելով տեղափոխության խնդիրները, կարողացել է լավ կրթություն ստանալ գրականության, իրավունքի ու քաղաքագիտության բնագավառներում։

Այսօր Մարիա Քալաշյանը Ֆրանսիայի իշխող կուսակցության ու կուսակցության դեպարտամենտի ժողովի անդամ է։ Նա նաև կազմակերպիչն է եղել Ֆրանսիայում կազմակերպվող հակակառավարական ցույցերի, տարբեր օրենքների հանդեպ հասարակության ընդվզումների և այլն։

Օրեր առաջ Մարիա Քալաշյանը մասնակցել է կուսակցության քաղաքական հանդիպումներից մեկին, որին ներկա են եղել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ Ուրսուլա Վոն Դեր Լեյենը, ԵԽ պատգամավորներ և այլն։

Հայաստանին ու Արցախին, արցախահայությանը վերաբերող ի՞նչ տեսակետներ ու մոտեցումներ են հնչել հանդիպման ժամանակ, երիտասարդ քաղաքագետ Մարիա Քալաշյանը նշում է, որ ի թիվս շատ հարցերի, անդրադարձ է եղել Հայաստանին ու Արցախին:

«Ուրսուլա Վոն դեր Լեյենն ու բարձրաստիկճան շատ պաշտոնյաներ իրենց հայամետ դիրքորոշումն էին հայտնում Հայաստանի ինքնիշխանության պահպանման նկատմամբ, դատապարտում Ադրբեջանի ոտնձգությունները: Եվրոպացի պաշտոնյաները միանշանակ համոզված են, որ Ադրբեջանը պետք է արցախահայերին իրենց պատմական հայրենիքում ապրելու անվտանգ հնարավորություններ տա»,- պատմում է Մարիան: Արդյո՞ք նաև ԵՄ անգործության ու անտարբերության հետևանք չէր Արցախում տեղի ունեցածը, նկատում է.

«Ֆրանսիան, իհարկե, ԵՄ-ում մեծ կշիռ ունեցող երկիր է, սակայն ԵՄ-ը չի: Արցախյան պատերազմի առաջին օրից այս երկիրն անդրադառնում է, խոսում է ու քննադատում պատերազմ հրահրողներին, իր աջակցությունն առաջարկում: Հենց այդ աջակցության ու Հայաստանի կողքին լինելու պատճառով հայտնվել  է Ադրբեջանի անցանկալի երկրների շարքում: Բացի այդ, այդ տարածաշրջանի համար պատասխանատվությունը ՌԴ խաղաղապահների վրա էր: Իսկ Ռուսաստանն այսօր Եվրոպայի ոչ միայն, թշնամին է: Ինչպես կարող է Եվրամիությունը լիարժեք սատարել Հայաստանին, որի ռազմավարական դաշնակիցն իր թշնամին է», — ավելացնում է: Մարիա Քալաշյանը նշում է, որ Հայաստանի այսօրվա առաջնային գործը’ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ աշխատանքն ։ Թեև մենք լիարժեք աշխատանք չենք տանում նրանց հետ, սակայն պատգամավորներից շատերը սատարում են մեզ: Պետք է ավելացնել աշխատանքները: Իսկ դրա համար պետք է համակարգված ու հստակ գործողությունների պլան»,- եզրափակում է Մարիա Քալաշյանը:

Back to top button