Մասնագիտություն

Ֆինանսներ. փողերի կառավարման արվեստ և գիտություն․ «Մասնագիտություն»

Նորարարությունների մեր դարաշրջանում, երբ վերջին տարիներին աշխարհը փոփոխվում է ֆանտաստիկ արագ տեմպերով, ճիշտ ընտրված մասնագիտությունը կդառնա հուսալի ու բարեկեցիկ ապագայի լավագույն գրավականը:

Եթե ունեք վերլուծական մտածելակերպ, տիրապետում եք շահութաբեր գաղափարներն արդյունավետ փոխանցելու հմտություններին և ֆինանսական մտածողության մշակույթ ձևավորելու կարողություններին, ապա ֆինանսիստի մասնագիությունը նախատեսված է հենց ձեզ համար։ Ֆինանսիստի մասնագիտությունը հեղինակավոր է, աշխատանքը՝ անչափ պատասխանատու։

Ֆինանսիստները փողը ոչ թե ծախսում են, այլ տասնապատկում, քանի որ գիտեն դրամական ռեսուրսների օգտագործման ամենաարդյունավետ ճանապարհները և ամենակարևորը՝ ինչպես փողը վերածել ֆինանսի։ Լի շահութաբեր գաղափարներով՝ նրանք իրենց վրա են վերցնում կապիտալի ավելացման ուղիներ գտնելու պատասխանատվությունը, ու իրենց փորձից, գիտելիքներից և պրոֆեսիոնալիզմից է կախված յուրաքանչյուր կազմակերպության արդյունավետությունը։

Զրույց Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ֆինանսներ մասնագիտության դասախոս Նազան Մարգարյանի և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ֆինանսներ մասնագիտության գծով շրջանավարտ Վարազդատ Հովհաննիսյանի հետ:

Back to top button