Հայագիտակ

Մագաղաթյա մատյանների դեմ անզոր է անգամ սուրը․ «Հայագիտակ»

Դարեր ի վեր Արցախ աշխարհի եկեղեցիներում գործել են գրչության կենտրոններ, որտեղ արտագրվել կամ գրվել են հարյուրավոր մատյաններ։

Գրչության նշանավոր կենտրոններ եղել են Ամարասում, Դադիվանքում, Գանձասարում և այլուր։ Անընդհատ ասպատակությունների պայմաններում հարյուրավոր մատյաններ ոչնչացվում էին, բայց նաև շատերը թաքցվել են, փրկվել ու հասել մեր օրեր։

Այսօր Արցախում ստեղծված մատյաններ են պահվում ոչ միայն Երևանի մատենադարանում, այլև Վենետիկում, Փարիզի ու Երուսաղեմի գրադարաններում։

Այդ ձեռագրերի հիշատակարանները վկայում են, որ դեռ միջնադարում հայ իշխանները կառուցել են եկեղեցիներ, պատվիրել են մատյաններ` ի հիշատակ իրենց իշխանական տների, հարազատների կամ կարևոր իրադարձությունների։

Կարդացեք նաև

Back to top button