Էկոսֆերա

Բիզնեսը՝ բնությունը պահպանելու միջոց․ «Էկոսֆերա»

Թեև տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ այցելում են Տավուշի մարզի Գոշ բնակավայր, սակայն ենթակառուցվածքների բացակայության պատճառով շատերը չեն գիշերում այնտեղ, շրջում են և հետ գնում։ Այժմ Գոշում միջազգային կառույցների և ՀԿ-ն աջակցությամբ բացվել է «Արևի Գոշ» հյուրանոցը։

Տավուշի մարզի Գոշ գյուղում մեզ սպասում էին։ Տեղացիների համար կարևոր օր էր, քանի որ գյուղում հյուրանոց բացվեց, ոչ սովորական՝ բնութահեն։

Գոշավանք, Գոշ լիճ, քայլարշավային տուրեր, գյուղական տուրիզմ և արկածային, ինչպես նաև՝ արտաճանապարհային տուրեր․ ահա այն ամենը, ինչ առաջարկում է հրաշագեղ բնություն ունեցող Գոշը։

«Արևի Գոշ» հյուրանոցի հիմնադիր Գևորգ Գասպարյանը, որը նաև զբոսավար է, նշում է՝ համայնքներում ենթակառուցվածքների զարգացումն անհրաժեշտություն է, հատկապես, եթե այն կառուցվում է կանաչ տնտեսության գաղափարի ներքո։

Մենք ցանկանում ենք ոչ միայն պահպանել բնությունը, այլ նաև նպաստել, որ այստեղ ապրող մարդիկ կարողանան եկամուտ գրանցել բնության պահպանման շնորհիվ։ Հյուրանոցի բացման արարողության ժամանակ ասաց Վերներ Թութը՝ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալը:

«Հյուրանոցի կառուցումն իրականացվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ։Մեզ համար սա շատ կարևոր ծրագիր է, Հայաստանում առաջինն է իր տեսակով, որը փորձում է համատեղել բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, պահպանումն ու համայնքների տնտեսական զարգացումը։

Այն օրինակելի է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի։ Այս ծրագրով մենք ոչ միայն աջակցում ենք հյուրանոցի կառուցմանը, այլ նաև պահանջարկ ենք ստեղծում աշխատուժի և տեղական սննդի մատակարարման։

««Արևի Գոշ» հյուրանոցը զբոսաշրջիկներ կբերի համայնք Հայաստանից և արտասահմանից։ Զբոսաշրջիկները ոչ միայն Գոշ կգան ու կայցելեն Գոշավանքը, այլև ավելի երկար կմնան Տավուշում և հնարավորություն կունենան այցելել մարզի այլ բնակավայրեր։ Այս հյուրանոցի շնորհիվ օգուտ կքաղեն նաև հարակից բնակավայրերը»,- ասաց նա:

Հավելենք, որ ծրագիրը մեկնարկել է 2022թ․-ի ապրիլին և տևելու է մինչ 2029թ․-ը։ Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Back to top button