Հայագիտակ

Հայկական Արցախի անջնջելի գանձերը․ «Հայագիտակ»

Արցախ աշխարհի ցանկացած եկեղեցու վրա արված գրություն նրա հայկականության վկայությունն է։ Եվ ինչու միայն եկեղեցու։ Սա վերաբերվում է նաև ձեռագրերին, Տիգրանակերտի պեղավայրից գտնված հնություններին, տարբեր իրերի վրայի գրություններին։

Վիմագրագետ Արսեն Հարությունյանն ասում է. «Առաջինը հենց իրենք, արցախցիներն են հասկացել դրանց կարևորությունը։ Դեռ 18-րդ դարասկզբին Եսայի Հասան Ջալալյանը կազմեց մի ժողովածու, որում ամփոփված էր մոտ 100 գրություն»։

1982թ․-ին հրատարակված «Դիվան հայ վիմագրության» ակադեմիական հրատարակության Արցախին նվիրված հատորն արդեն ամփոփում է 1071 վիմագիր։

Դրանցից յուրաքանչյուրը թե՛ Արցախի, թե՛ արցախյան եկեղեցիների հայկականության անհերքելի վկայությունն է։

Կարդացեք նաև

Back to top button