
Այսօր առավոտյան Երևանում վայրէջք է կատարել Եվրոպական միությունից ուղարկված արտակարգ իրավիճակների համար նախատեսված օգնությամբ բեռնված ինքնաթիռը, հայտնել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«Հայաստանում Լեռնային Ղարաբաղից փախստականների ամենահրատապ կարիքները լուծելու համար մենք մոբիլիզացրել ենք նաև ԵՄ հումանիտար պաշարները։ Այսօր առավոտյան շտապ օգնության պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում»,-X-ի իր էջում հայտնել է հանձնակատարը։
Ապրանքներն արագ կհանձնվեն կարիքավորներին People in Need Armenia-ի կողմից։




