Վերջին ամիսներին ԱՄՆ Արիզոնա նահանգի հարավային մասում գեոդեզիստները գետնի մեջ հայտնաբերել են տասնյակ խորը ճեղքեր՝ մոտ 272 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։
«Արիզոնայում, Տեխասում և Կալիֆորնիայում հայտնաբերվել են մի քանի կիլոմետրանոց խզվածքներ, որոնք առաջին անգամ նկատվել են 2002 թվականին, սակայն այժմ իրավիճակը հրապարակվել է»։
Արիզոնայի երկրաբանական ծառայության աշխատակից Ջոզեֆ Կուկի խոսքով՝ ճաքերն առաջացել են ստորերկրյա ջրերի չափից դուրս արդյունահանման հետևանքով։
«Ամբողջ խմելու ջրի գրեթե 50%-ը և ոռոգման մոտ 40%-ը ստացվում է ստորերկրյա ջրերից: Ըստ գիտնականների՝ 80%-ի դեպքում հողի անկման և ճաքերի պատճառը ստորերկրյա ջրերի արդյունահանումն է այդ վայրերից: Մարդիկ ավելի արագ են օգտագործում ստորգետնյա ջրերը, քան բնությունն ի վիճակի է համալրել պաշարները»,- ասվում է հրապարակման մեջ։