
Նոր մարտահրավերները, գլոբալիզացիայի ընթացքում ծնունդ առած խնդիրները առավել հրամայական են դարձնում լիարժեք, հիմնավոր հայեցի կրթության ապահովումը` որպես աշխարհասփյուռ հայերի ազգային ինքնության ապահովման գրավական:
Համազգային հայ կրթական և մշակութային միության գրասենյակները գործում են աշխարհի տարբեր վայրերում և իրենց հիմնադրման օրից՝ 1928 թվականից առ այսօր, ունեն մեկ նպատակ՝ պահել-պահպանել, տարածել հայկական մշակույթն ու կրթությունը, նպաստել ազգային մշակույթի և մայրենիի ամրապնդմանը, հային հայ պահել` կրթությամբ, արվեստով, ազգային արժեքներ սերմանելով։
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Սփյուռքահայ հնագույն կառույցներից մեկն է, որը գործում է արդեն 95 տարի։ Հայ մշակույթի ու դպրության ճանապահով Համազգայինն օտար ափերում կենդանի է պահել հայոց լեզուն և հայ միտքը: Այսօր անչափ կարևոր է համազգայնի դերը հատկապես հայ երիտասարդության կրթական ու մշակութային դաստիարակության գործում:
Զրույց Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության Բեյրութի գրասենյակի տնօրեն Արին Պուլուզյանի և ԱՄՆ-ի արևելյան շրջանի Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արևիկ Գաբրիելյանի հետ։





