Հայագիտակ

Հայկական տարազի հաղթական երթուղին Բուխարեստով, Սոֆիայով, Վառնայով և Գաբրովոյով․ «Հայագիտակ»

Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը և Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը հաջողությամբ մասնակցեցին Բուխարեստում կայացած «Ստրադա արմենեսկո» փառատոնին, ինչպես նաև Բուլղարիայի Սոֆիա, Վառնա և Գաբրովո քաղաքներում կայացած գիտաժողովին և փառատոներին։

Լիլիթ Մելիքյանն ասում է. «Ռումինացիները սիրով էին հագնում հայկական տարազները, լուսանկարվում էին։ Նրանք բոլորը շատ արվեստասեր մարդիկ էին։ Ստրադա արմենեսկուն հայկական փողոց է, որտեղ կա հայկական եկեղեցի։ Այստեղ ամեն տարի տեղի է ունենում փառատոն, որին մասնակցել ենք արդեն մի քանի անգամ»։

Սվետլանա Պողոսյանը գիտաժողովին ներկայացրել է հայկական մշակույթը, հատկապես զգեստները։ Առանձնակի ջերմությամբ նա պատմում է, թե ինչ սիրով ու խնամքով են այս երկրներում պահում Անդրանիկի և Նժդեհի տուն-թանգարանները, քանի որ երկուսն էլ նրանց ազգային հերոսներն են։

Back to top button