Վերնատուն

Բազմաշերտ ու բազմերագ հնդկական քաղաքակրթությունը․ «Վերնատուն»

«Հնդկական քաղաքակրթությունը բազմաշերտ ու բազմերանգ է։ Ինչպես Հնդկաստանում են ասում այն բացահայտելու համար մեկ կյանքն անգամ բավարար չէ»,— ասում է արևելագետ, հնդկագետ Վահե Ղարիբյանը։

Խոսելով հնդկական մշակույթի ու քաղաքակրթության առանձնահատկությունների, հայ – հնդկական հարաբերությունների ու կապերի մասին Վահե Ղարիբյանն ասում է, որ հնդկական քաղաքակրթությունն առանձնահատուկ է նրանով, որ երբեք չես կարող նշել որևէ առանձնահատկություն, այն կրոնական, քաղաքակրթական, մշակութային հատման կետ է։ Եվ որքան շատ ես ուսումնասիրում այդ քաղաքակրթությունը, այնքան խուսափում ես այն սահմանելուց։ Վահե Ղարիբյանը նշում է, որ մեր հետաքրքրությունը հնդկական քաղաքակրթության նկատմամբ մակերեսային և պարզունակ է։

«Հնդկական մշակույթի մասին մարդիկ առաջինը իմանում են ֆիլմերից։ Հետաքրքրությունը մեզանում մեծ է, բայց հետաքրքրության որակն է ցածր, քանի որ այն ինչ մենք տեսնում ենք դա միայն երևացող մասն է։ Անկախ Հայաստանում հնդկագիտական ավանդույթ չենք ունենցել դա նոր է ձևավորվում։ Հիմա կարծում եմ մենք այնպիսի փուլ ենք մտնում, որ հնարավորություն ունենք այդ քաղաքակրթությունը ճանաչել խորությամբ ու ավելի պրոֆեսիոնալ»։

Ուսումնասիրելու համար շատ հետաքրքիր ուղղություններ կան ասում է Վահե Ղարիբյանը։ Յոգայի փիլիսոփայությունն աշխարհում այսօր ուսումնասիրվում է գիտական մակարդակով և աշխարհի ամենաառաջատար գիտական կենտրոններին կից առանձնանում է յոգայագիտությունը։

«Հրաշալի կլինի, որ հայ- հնդկական գիտական կապերը ավելի նպաստավոր դեր ունենան երկու քաղաքակրթությունների ավելի խորը ճանաչմանը։ Մեր երկու քաղաքակրթությունների համար էլ գիտելիքը սրբազան նշանակություն ունի։ Նրանք նույնպես ազնվորեն հետաքրքրված են մեր քաղաքակրթությամբ։ Շատ կուզեի, որ Հայաստանում ուսումնասիրվեր սանսկրիտը և վեդայագիտությունը, սրանք հնդկագիտության կարևոր ուղություններն են, լավ կլիներ, որ արդի ուսումնասիրություններ նույնպես լիներ․ օրինակ՝ խնդիրներ, որ վերաբերվում են կաստայական համակարգին, այուրվեդային, իրավական համակարգին և այլն»։

Back to top button