Մշակույթ

Մեկնարկել է հայկական գրադարանների 2-րդ միջազգային երկօրյա համաժողովը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
«Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» եւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դահլիճում մեկնարկեց «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» հայկական գրադարանների 2-րդ միջազգային երկօրյա համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, գրադարանավարներ։ Համաժողովը բացվել է վեհափառ հայրապետի կոնդակի ընթերցմամբ։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Թողնել պատասխան

Back to top button