Միջազգային
Միացյալ Նահանգները դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը տիեզերքում
Միացյալ Նահանգները դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը տիեզերքում, բացառություն կլինի միայն Միջազգային տիեզերական կայանի նախագիծը: Ինչպես հայտնել է NASA-ն, այդպիսի որոշում է կայացվել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված: Նշվում է, որ Միջազգային տիեզերական կայանի դեպքում համագործակցության դադարեցումը կնշանակի, որ օրբիտալ համակարգը, որի վրա 15 տարի նախագծի մասնակիցները ծախսել են ավելի քան 100 միլիարդ դոլար, պետք է փակվի կամ էլ նվազագույնը կոնսերվացվի: Մինչդեռ կայանի փակումը կապված է տեխնիկական մեծ բարդությունների հետ և կարող է հարվածի տակ դնել նրա հետագա գործունեությունը: