Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ ԼՂ հարցով նիստին կմասնակցի Լուիս Մորենո Օկամպոն


ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:
Լսումներին հրավիրված է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որի զեկույցը մեջբերել է Ներկայացուցիչների տան հանձնաժողովը։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակել է փորձագիտական եզրակացություն՝ նշելով, որ ««Ողջամիտ հիմք կա պնդելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ այժմ ցեղասպանություն է իրականացվում։
Լսումների երկրորդ բանախոսն է Կոլումբիայի համալսարանի՝ «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը։
Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Լսումները ուղիղ հեռարձակվելու են Հանձնաժողովի կայքում։