

Ամերիկյան Apple տեխնոհսկան իր նոր մոդելի սմարթֆոնը սկսել է արտադրել ոչ թե Չինաստանում, այլ Հնդկաստանում: iPhone 15 մոդելի հեռախոսների հավաքումն իրականացնում է հնդկական Թամիլնադ նահանգի գործարանը:
Սարքի դետալները, սակայն, ստացվում են Չինաստանից, ուստի արտադրության մասշտաբները կախված կլինեն դրանց առկայությունից:
BRICS խումբն ընդլայնվում է. հաջորդ տարեսկզբին Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն երկրների հետ «տնտեսական կարգ» կձևավորեն նաև Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Արգենտինան, Եթովպիան և Եգիպտոսը։