ԿարևորՔաղաքական

Ծաղկաձորում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։

Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։ Նրանք նախատեսում են քննարկել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

ՏԱՍՍ գործակալությունը հաղորդմամբ, նախատեվում է Միխայիլ Միշուստինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպում։

Back to top button