
Էկումենիկ եկեղեցի ստեղծելու կարևորության գաղափարն առաջացավ 12-րդ դարում` Ներսես Շնորհալու մոտ։ Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը պատմում է:
«Քաղաքական գործչի և հոգևոր առաջնորդի խորագիտությամբ, Շնորհալին հասկացավ, թե ինչքան կարևոր է համախմբել քրիստոնեական աշխարհի բոլոր ուժերը նոր ծագած թշնամու` մահմեդականության դեմ։ Նա դիմեց Հռոմի պապին, Բյուզանդական կայսրության պատրիարքին, Ուղղափառ բոլոր եկեղեցիների առաջնորդներին` համախմբվելու կոչով, որը, ցավոք, չհասկացվեց կամ չընդունվեց»։
Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե իսլամական էքսպանսիայի դեմն առնեին։
Միանշանակ, չէր կործանվի Բյուզանդիան, Կոստանդնուպոլիսը չէր գրավվի և տարածաշրջանում այսօր բոլորովին այլ քաղաքական պատկեր կունենայինք։ Իր «Ողբ Եդեսիոյ» պոեմում Շնորհալին Եդեսիայի` թուրքերի կողմից գրավման օրինակով, ասես ցույց է տալիս, որ այդպիսին է լինելու քրիստանյա բոլոր երկրների ճակատագիրը։
Այսօրվա գործող էկումենիկ շարժման հիմքում միանշանակ ընկած են Շնորհալու գաղափարները, որոնք իր ժամանակին, ցավոք, չընդունվեցին։




