
Սան Ֆրանցիսկոյում հետաքննություն է սկսվել Twitter-ի գրասենյակի տանիքին «X» տառի տեսքով ցուցանակ տեղադրելու համար։ Պարզվում է՝ ընկերությունը համապատասխան թույլտվություն չի ստացել։
Քաղաքի շինարարության հարցերով զբաղվող տեսչական մարմինը երկու բողոք է ստացել՝ կապված տանիքին տեղադրված ցուցանակի հետ։ Ըստ Սան Ֆրանցիսկոյի իշխանությունների՝
տանիքին տեղադրվող ցուցանակի համար անհրաժեշտ է թույլտվություն՝ և՛ անվտանգության նկատառումներից ելնելով, և՛ «շենքի պատմական բնույթին համապատասխանելու համար»:
Our HQ in San Francisco tonight pic.twitter.com/VQO2NoX9Tz
— Elon Musk (@elonmusk) July 29, 2023
Քաղաքապետարանի պաշտոնյան նշել է, որ այցելել է շենք և խնդրել է ընկերության ներկայացուցիչներին թույլ տալ իրեն բարձրանալ տանիք։ Նրան մերժել են՝ պատճառաբանելով, որ ցուցանակը ժամանակավոր է և տեղադրվել է ընթացիկ միջոցառման համար։
Անցյալ շաբաթ X Corp-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարեց Twitter-ի ռեբրենդինգի մասին՝ սոցցանցի անունը փոխարինվեց X-ով, իսկ լակոնիկ սև «X» խորհրդանիշը փոխարինեց հին տարբերանշանին։ Միլիարդատերը պարզաբանել է, որ իրեն դուր է գալիս թռչնի տարբերանշանը, «բայց X-ն ավելի լավն է»։




