Հայագիտակ

Եկեղեցու պատին այնպես գրեք, որ մարդ բան չհասկանա. «Հայագիտակ»

Միջնադարում մի սովորություն կար. եկեղեցի կսռուցելիս կամ մեծ բարեգործություն անելիս՝ վիմագիր արձանագրություն թողնել, որ աղոթեին բսրերարների համար ու հիշեին նրանց։ Բայց… մի բայց կար. շատերը չէին ուզում, որ ամեն մեկն իմանա այդ մասին։ Պարադոքս է, չէ՞:

 Վերջերս վիմագրագետ Արսեն Հարությունյանը երկար ջանքերից հետո կարողացավ լուսանկարել ու վերծանել Տաթևի համալիրի ս.Պողոս-Պետրոս եկեղեցու պատին արված մի արձանագրություն, որը գրված էր աջից ձախ և կարդացվում էր հայելային ձևով։ Գաղտնիության ինչ աստիճան։ Ի դեպ, գրության ձևն այդպես էլ կոչվում է՝ գաղտնագիր կամ միջազգային եզրույթով` կրիպտոգրաֆիա։

Արսեն Հարությունյանն ասում է.«Երեք եպիսկոպոս եկել են Տաթև, ըստ երևույթին մեծ նվիրատվություն արել, խնդրել են հիշատակել իրենց, բայց այնպես, որ թշնամիները չկարդան ու չպղծեն իրենց անունները»։

Back to top button