Մտքի ուժը

Հայաստանը պատրաստում է միջուկային քրեագետներ․ ի՞նչ ուղղությամբ է զարգանում ատոմային էներգետիկան․ «Մտքի ուժը»

Միջուկային ֆիզիկան Հայաստանում զարգանում է՝ վստահեցնում, են մասնագետները։ Երկրներն ավելի բարեկեցիկ կլինեն, եթե էներգետիկ անկախություն ունենան, կարծում են միջուկային ֆիզիկայի մասնագետները՝ կարևորելով ատոմակայանների դերը։

Հայաստանն ունի էներգետիկ երեք աղբյուր։ Գիտնականները պայմանականորեն դրանք անկախ ու կախյալ խմբերի են բաժանում։

Գազ ու նավթ որպես բնական ռեսուրս չունենք։ Որպես էներգետիկ ռեսուրս ՀԷԿ-երն են ու ատոմակայանը։ Սրանց դեպքում իրականում կախվածությունը մեծ չէ։ ՀԷԿ-երն աշխատում են բնական ռեսուրսներով։ Բոլոր աղբյուրները 1/3-ով ապահովում են Հայաստանի էներգետիկ անկախությունը։ Ատոմակայանի անկախությունն այնքանով է ապահովվում, որքանով միջուկային վառելիքը ներբեռնված է։

Ինչպես է էլեկտրականություն արտադրվում ատոմակայանում, կա՞ն արդյոք տեխնոլոգիական տարբերություններ ատոմային մեծ ու փոքր ռեակտորների միջև։ Հարցերի պատասխանները ստանալու համար զրուցել ենք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանի հետ։

«Ատոմակայանները վառելիք են ներբեռնում։ Ի՞նչ է այն․ ուրանը հատուկ մշակումներ անցնելով այն տեսքի է բերվում, որը կարող է օգտագործվել ատոմակայաններում։ Բնությունն այդպես է ստեղծել։ Գոյություն ունեն այնպիսի նյութեր՝ նաև ուրանը, որը շատ փոքր էներգիա տալով, բաժանվում է, միջուկի մեջ ռեակցիա է տեղի ունենում։ Դա աստղերի մեջ անջատվող էներգիայի նման է։ Այնտեղ միաձուլման ռեակցիա է, այստեղ՝ ուրանի միջուկն է բաժանվում բեկորների։ Մարդկությունը կարողացել է այդ պրոցեսի հիման վրա սարքավորումներ ստեղծել՝ ատոմակայանները, որտեղ կուտակում են էներգիան»,- ասում է Բալաբեկյանը։

Հայաստանն ունի էներգետիկ երեք աղբյուր՝ պայմանականորեն դրանք կարելի է բաժանել կախյալ և անկախ խմբերի՝ գազ ու նավթ, որ չունենք, և անկախ խումբը՝ ՀԷԿ-երն են ու ատոմակայանը։ Այս երեք խմբերն էլ իրենց հավասարաչափ, այսպես ասենք, ներկայությամբ ապահովում են Հայաստանի էներգետիկ անկախությունը։

Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյան. «Վառելիքը, եթե ներբեռնել ես, ապա հինգ տարվա կտրվածքով անկախություն է տալիս։ Իհարկե, վառելիքն էլ է կախվածություն տալիս»։

Խորհրդային Միությունում 1954 թվականի հունիսի 27-ին Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին փորձնական-արտադրական ԱԷԿ-ը՝ 5 Մվտ հզորությամբ։ 1958 թվականին գործարկվեց Սիբիրյան ԱԷԿ-ը։ Էլեկտրակայանում ատոմային էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի։

Արդյո՞ք ոլորտը զարգանում է Հայաստանում։ ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանն ասում է, որ հետևում են, թե աշխարհում ինչ է կատարվում միջուկային ֆիզիկայի ոլորտում։ Ավելին, միջուկային առաջին նոր մասնագետն են պատրաստում․

«Հայաստանը նման մասնագետ չունի։ Մեր արևմտյան գործընկերների աջակցությամբ ենք նման մասնագիտացում բացել։ Առաջիկայում կունենանք միջուկային քրեագետ։ Նա կդառնա առաջին մասնագետն այդ ուղղությամբ»։

Հայ մասնագետները վերապատրաստվում են միջազգային հարթակներում։ Նրանք իրենց փորձն այստեղ են ներդնում, ասում է զրուցակիցս։ Եթե ի վերջո Հայաստանում որոշեն փոքր մոդուլային ռեակտորով կայաններ կառուցել, միջուկային ֆիզիկան հետընթաց չի ունենա։ Հակառակը, ավելի արագ կզարգանա, քանի որ ժամանակակից տեխնոոգիաներ կներդրվեն այս ոլորտում։

Նկարները՝ Հայկական ատոմային էլեկտրակայան ՖԲ էջից

Back to top button