
Ուկրաինայի ղեկավարությունը որոշում է կայացրել սկսել ԱՊՀ կազմից դուրս գալու գործընթացը: «Որոշում է կայացվել ոչ միայն դադարեցնել նախագահությունը ԱՊՀ-ում, այլև՝ սկսել ԱՊՀ կազմից դուրս գալու գործընթացը», — երեկ երեկոյան հայտնել է Ուկրաինայի Ազգային Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին: Չորեքշաբթի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան հրաժարվել է ԱՊՀ-ում նախագահությունից: Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը տեղեկացրել էր, որ իշխանությունների կողմից դիտարկվում է համագործակցության կազմից դուրս գալու մասին հարցը:




