
Հունիսի 24-ին Տաթևում տեղի է ունեցել Սյունիքի պատմության և լեգենդների յուրօրինակ «Սարերում» փառատոնի բացման արարողությունը:
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ողջունել է մասնակիցներին` նշելով, որ Սյունիքն ունի գեղեցիկ բնություն, տեսարժան վայրեր և զբոսաշրջային հսկայական ներուժ։






Փառատոնի շրջանակներում ներկայացված են Կոմիտեի ռազմավարական չորս զբոսաշրջային ուղղությունները՝ մշակութային, արկածային, գաստրո և բնություն։
Միջոցառման հյուրերը վայելել են իմերսիվ բեմադրությունները, համեղ ուտեստներն ու համերգային ծրագիրը, մասնակցել են հետաքրքիր վարպետաց դասերի տեղի արհեստավորների հետ:




