Մտքի ուժը

Փոքր ՀԷԿ-եր՝ կանաչ էներգիա արտադրելու համար․ առաջարկում են հայ գիտնականները․ «Մտքի ուժը»

Որտեղի՞ց գտնել էլեկտրաէներգիայի այլընտարնքային աղբյուր, որ այն շրջակա միջավայրին վնաս չհասցնի, բայց և հոսանքով ապահովվելու հնարավորություն լինի։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետում փնտրել ու հետազոտությունների ուղիներ գտել են։ Ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը հիշեցնում է՝ ՀՀ մեծ ջանքեր է գործադրում այլընտարնքային էներգետիկայի զարգացման համար՝ արևային, հողմային կայաններ, ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր ու ատոմակայան։

Այժմ ունենք 200 մեգավատ հզորությամբ արևային կայաններ, որոնք մինչև 1000 մեգավատ էներգիա են  արտադրում։ Սա Հայաստանի էներգետիկ պահանաջարկի 2-3 տոկոսն է կազմում։ Բայց արևային էներգետիկան որքան էլ համարվում է ավնտանգ, միևնույն է, այն կայուն չէ՝ օրվա որոշակի ժամերին՝ գիշերը, հոսանք չի արտադրում։ Եվ ահա որոշեցին փնտրել ու գտան այլընտրանքային էներգիայի նոր աղբյուր։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյան․

«Դա մեր ջրամատակարարման համակարգն է։ Այն գրավիտացիոն համակարգ է։  Ունենք լեռներում աղբյուրներ, որոնք տեղափոխում ենք բնակավայրեր ու ապահովում ջրամատակարարումները։ Ունենում ենք բավականին մեծ դիրք էներգիա։ Երևանում օրինակ՝ 500 մետր տարբերություն կա՝ աղբյուրից մինչև բնակավայր։ Սա էլեկտրաէներգիա արտադրելու համար մեծ պոտենցիալ է։ Զարգացման համար պետք է կորուստները կրճատել, ջրամատակարարման համակարգում էլեկտրաէներգիայի օգտագործման օպտիմալացում»։

Բայց մարզերում, հատկապես ոռոգման համակարգում, խնդիրը բաց է, օպտիմալացման խնդիր կա։ Չորրորդ մակարդակը ըստ մասնագետի, գոտիավորման ծրագրի իրականացումն է։ Դիրքի էներգիայից ելնելով՝ ցանցը պետք է բերել այն մակարդակի, որ ջուրը քիչ ճանապարհ անցնի, բայց հասնի սպառողներին։ Դա գոտիավորում է կոչվում, ուսանողներն անգամ գիտեն՝ ինչ է դա, ասում է Արամ Սահակյանը:

Երևանը սնուցող ջրաղբյուրները բուն քաղաքի մակերևույթից միջինը 500 մետր ավելի բարձր են։  Ջուրն ունի մեծ էներգիա, հոսելով նման բարձրությունից, կարող է էլեկտրական տուրբին պտտել։ Այդպիսի պոտենցիալ ունի նաև ոռոգման համակարգերի մի մասը։ Սակայն ոչ Երևանում, ոչ մարզերում, որտեղ ջրագծերն ունենում են մեծ անկումներ, դրանց վրա փոքր ՀԷԿ- եր չկան։

Ջրի ուժեղ հոսանքը, ըստ մասնագետների, ոչ մի կերպ չի օգտագործվում, ավելին՝ որպեսզի դրանից ջրի խողովակները չպատռվեն, դրանցում փականներ են տեղադրվում, որոնք սահմանափակում են ջրի հոսքը, կարգավորում ճնշումը։ Միայն Երևանի ջրմուղի ցանցում ավելի քան 250 փական է տեղադրված։

Առաջարկն էկոլոգիապես մաքուր հոսանք ստանալու աղբյուր է։ Այդ էներգրան հոսանքի արտադրությանն ուղղելու համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հետազոտական թիմ է ձևավորվել։ Խմբում նաև երկու ուսանող է ներգրավված՝ բակալավր և մագիստրոս։ Ալեքսեյ Ռուդոմյոտկինը  Ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կառուցում շինարարություն կառավարում մասնագիտությամբ սովորում։ Ներառված է հետազոտական աշխատանքներում.

Հայաստանում ջրի խնդիր չկա՝ ասում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետում Արամ Սահակյանը։ Նշում է՝ ջուր արտադրող ենք, տարածաշրջանն է այդպիսին։ Աշխարհում ընդունված է, թե որտեղ օգտագործել էլելկտրաէներգիան, հարցնում եմ. ցանկացած  տեղ՝ ասում է  Սահակայնը։ Նշում՝ տեխնոլոգիաներն են տարբեր և՛ ջրամատակարաման մեջ, և՛ կենցաղում։ Իրենց առաջարկած տարբերակում նույն հոսանքն է, ինչ օգտագործում են սպառողները։

Արամ Սահակյանն ասում է, որ ամեն տարի համալսարանն ընտրում է տնտեսության համար անհրաժեշտ ծրագրեր, ֆինանսավորում դրանք։ Այս ծրագիրն էլ նման նշանակություն և ուղղվածություն ունի։ Նպատակը ոչ միայն տնտեսության համար կարևորագույն ուղղություններում հետազոտություններ կատարելն է, այլ նաև ուսանողներին վաղ տարիքից գիտությանը կապելը։ Այսպես փորձում են նաև սերդնափոխության խնդիրը լուծել, հաջողություններ ունենք՝ ասում է Արամ Սահակյանը։

Էներգետիկ ճգնաժամի տարիներին փոքր ՀԷԿ-եր սկսեցին կառուցվել ջրամբարների ջրթող ճնշումային խողովակների վրա։ Հիդրոտուրբինային ագրեգատներում օգտագործվում էին երկկողմանի սնուցման կենտրոնախույս պոմպեր։ Բայց մասնագետներն ասում են, որ դրանց ՕԳԳ-ն ավելի ցածր էր։

Հայաստանում ինքնահոս ջրատարների վրա կան բազմաթիվ հանգույցներ, որոնք համապատասխանում են պահանջներին։ Գիտնականները նոր ագրեգատներն առաջարկում են փորձարկել Արզական-Երևան ջրատարի ճյուղերից մեկի վրա։

Այնտեղ հնարավոր կլինի տեղադրել մոտ 180 ԿՎՏ հզորության ագրեգատ՝ 1․5 միլոն ԿՎՏժ տարեկան արտադրանքով։ Ուսումնասիրություններն ավարտել են, առաջիկա ամիսներին արդեն կներկայացնեն ամբողջական արդյունքները։ 

Back to top button