ԿարևորՀասարակություն

Զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու նորմը հակասում է ՔԿ մոտեցումներին

Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են 2022–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այսօր խորհրդարան են ներկայացել վարչապետի աշխատակազմի ու իրավական ոլորտի գերատեսչությունների ղեկավարները։ Ֆինանսների նախարարn ընդհանուր գծերով ներկայացրել է 2022–ի ծախսերը, նշել է, որ 2022-ին 1 անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։ Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծել է, որ դա տեղի է ունեցել կառավարության քաղաքականության փոփոխության արդյունքում: Ըստ ֆինանսների նախարարի՝ 2022-ին մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը եղել է մոտ 50 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը ավելի քան 34․5 տոկոս է եղել, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեն 2024-ին, եղել է 47 տոկոս։ Պատգամավորներին հետաքրքրող հարցերի շրջանակում էր նաև նախօերին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ պատկերված էր, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պատրաստ է ներողություն խնդրել նախօրեին համացանցում տարածված տեսանյութում արձանագրված միջադեպի համար։ Խոսքը ոստիկանության Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Գայթմազյանի կողմից 16-ամյա տղային ծեծի ենթարկելու դեպքի մասին է։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին։ Քյարամյանը տեղեկացրեց, որ նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ 16-ամյա պատանին, որը ռեստրանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել․

«Պատրաստ եմ ներողություն խնդրել հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով միգուցե նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփի Դավոյանին հետաքրքրում էր՝ ի՞նչ հիմքով է փակվել ապրիլին տեղի ունեցած դեպքը, ինչպե ՞ս է այն հանրայնացվել․

«Արդյո՞ք այդ տեսանյութը եղել է քննչական կոմիտեում, ինչո՞ւ է այն հայտնվել համացանցում։ Մարդիկ համացանցից են տեղյակ դառնում, թե ինչ է տեղի ունեցել։ Ես գիտեմ, որ քննչական գործողությունների ժամանակ առգրավվում են այդ տեսանյութերը»։

Քրեական հետապնդումը դադարեցվել է, թե չի իրականացվել՝ Արգիշտի Քյարամյանը չգիտի, բայց գիտի, որ գործուն զղչալու հիմքով հնարավոր է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նա մի քանի անգամ ընդգծեց, որ Քննչական կոմիտեն սրան դեմ է։ Իրավական տեսանկյունից օրենքը տալիս է հնարավորություն, որ առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Բայց որքան էլ այն առկա է, միևնույնն է՝ հայեցողական է, հիշեցնում է Քյարամյանը․

«Գործուն զղչալու հիմքով ազատելու իրավասությունը քննչական կոմիտեի լիազորությունների տիրույթից դուրս է, բայց, որպեսզի պարզ լինի, կուզենամ ներկայացնել Քննչական կոմիտեի և անձամբ իմ մոտեցումն այդպիսի երևույթներին՝ մարզային քննիչինն է միջնորդություն ներկայացնելը։ Ընդհանուր առմամբ քննչական կոմիտեի մոտեցումներին հակասող է դա։ Չենք ընդունում, և մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտձնգություն կիրառածների նկատմամբ»։

Քրեական գործի նախաքաննությունը շարունակվում է։ Տեսանյութը տնօրինվում է առնվազն այդ հաստատության աշխատակիցների, գուցե նաև ղեկավարության կողմից, ուստի Քննչական կոմիտեի նախագահը դժվարանում է ասել, թե ինչպես է այն համացանցում հայտնվել։ Բայց քննչական կոմիտեում դեպքից տեղյակ եղել են։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ: Միևնույն ժամանակ, դատախազի կողմից, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում սկսվել է ուսումնասիրություն, ի թիվս այլնի՝ անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Պատգամավոր Դավոյանին մեկ այլ հարց էլ է մտահոգում․ «Թմրամիջոցներ իրացնելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրյալ չորս քննիչ կա, որոնք ազատվել են աշխատանքից։ Այս երևույթը չափազանց մտահոգիչ է»։

Արգիշտի Քյարմայանը հորդորում է որակումներից զերծ մնալ՝ թմրանյութերի օգատգործում կամ չօգտագրոծումը անձնական տիրույթում գտնվող հարց է։ Ցանկացած գերատեսչությունում կարող է նման բան լինել։ Տեղեկացնում է, որ եղել է դեպք, երբ ԱԺ—ից ցանկացել են արյան նմուշ վերցնել, բայց չեն տվել։ Աժ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին հետարքրող հարցը կրկին թմրանյութերին էր վերաբերում․

«Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային ծառայողները իրենց պաշտոնի բերումով կամ հանրությանը ծառայություն մատուցելու բերումով, պարտադիր անցնեն այնպիսի բժշկական ստուգումներ, որը կբացահայտի անձի կողմից հնարավոր թրմանյութեր, կամ այլ դրսևորումներով հանդես գալը»։

Քննչական կոմիտեի նախագահը կիսում է այդ մոտեցումը, ավելին՝ այժմ փաթեթի քննարկումներ են անցակցնում։ Բայց պարտադիր նմուշի ստացման հետ կապված դեռ խնդիրներ ունեն։

Կարդացեք նաև

Back to top button