Միջազգային

ՆԱՏՕ-ն կվերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն որոշել է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք  որոշել ենք, որ այսուհետ չեն կայանա քաղաքացիական և զինվորական կազմերի միջև հանդիպումներ: Վերանայելու ենք մեր բոլոր տեսակի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ մասին ապրիլին վերջնական որոշում կկայացնեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները: Միաժամանակ երկխոսությունը պահպանելու համար որոշվել է շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումները», — հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Կարդացեք նաև

Back to top button