ԿարևորՔաղաքական

Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։ Նրանք համատեղ բանակցություններ կունենան խաղաղության համաձայնագրի օրակարգի շուրջ, գրում է Financial Times-ը` հանդիպման նախապատրաստական աշխատանքներով զբաղվող պաշտոնյաներին հղումով:

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, քանի որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը»,-նշված է հրապարակման մեջ։

Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին դեպքը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն, երկու երկրների արտաքին գործերի նախարարների Վաշինգտոնում անցկացրած քննարկումներից հետո։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ», և որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը տեսանելի է»:

Կարդացեք նաև

Back to top button