Թափոնների ոլորտի կառավարման, աղբի վերամշակման, տեսակավորման և այլ խնդիրների են անդրադարձել Գյումրիում։ Կենցաղային կոշտ թափոնների խնդիրն առկա է ամենուր, Գյումրիում ևս աղբի տեսակավորման և վերամշակման խնդիրներ կան։ Այս ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում։
Աղբի խնդիրը Հայաստանում բավականին լուրջ է։ Կենցաղային աղբը հիմնականում չի տեսակավորվում, չի վերամշակվում, իսկ աղբավայրերն էլ, որտեղ թափվում է աղբը, եթե մեղմ նկարագրենք, ապա չի համապատասխանում որևէ ստանդարտի կամ նորմայի, արդյունքում՝ հաճախ ունենում ենք աղբի այրման դեպքեր, որոնք էլ ավելի լուրջ էկոլոգիական խնդիրներ են ստեղծում։
Առհասարակ, աղբի տեսակավորման ոլորտում շատ քիչ առաջընթաց կա Երևանում, իսկ ահա մարզերում այս խնդիրն արդիական է, դեռ ավելի՝ կան դեպքեր, երբ կենցաղային աղբը տասնամյակներ շարունակ նետվել է ոչ թե աղբաման, այլ գետերի ու առուների մեջ։ Նման խնդրի մասին բարձրաձայնեցին նաև Գյումրի քաղաքի հասարկական կազմակերպոությունները։