ԿարևորՀասարակություն

ՌԴ-ն հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել օրինագծի, համաձայն որի ռուսախոս օտարերկրացիներին ավելի հեշտ կլինի ՌԴ քաղաքացիություն ստանալ: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, օրինագծով առաջարկվում է հեշտացնել քաղաքացիության տրամադրումը օտարերկրացի քաղաքացիներին և առանց քաղաքացիության անձանց, որոնք կճանաչվեն ռուսաց լեզվի կրողներ և ովքեր կհրաժարվեն այլ երկրի քաղաքացիությունից:

Ռուսաց լեզվի կրող լինելու հանգամանքը ստուգվելու է հատուկ հարցազրույցի միջոցով, որի համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:

Բացի այս նախատեսվում է, որ այդ անձանց համար կհեշտացվի մուտքը Ռուսաստան, իսկ քաղաքացիություն ստանալու դիմումների ուսումնասիրման ժամկետը կկրճատվի մինչև երեք ամիս:

Կարդացեք նաև

Back to top button