Սփյուռքի ձայնը

Հայաստանի զարգացումն ու հայրենադարձությունը՝ «Հրայր Հովնանյան» հիմնադրամի առանցքում․ «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձություն, սահմանամերձ գյուղերի շուրջօրյա ջրամատակարարման ապահովում ու հետաքրքիր ծրագրերին դրամաշնորհների տրամադրում. Հայաստանի անկախությունից հետո «Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի նպատակներն են։ Հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ում դեռ 80-ական թվականներին։

Հիմնադրամի բյուջեի 50 տոկոսը տարիներ շարունակ ուղղվել է Հայաստանի զարգացման ծրագրերին, ասում է հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուտով կսկսի գործել Ինտեգրացիոն կենտրոնը։

«Տարեկան դրամաշնորհային ծրագրերը մեր հիմնադրամի նպատակային ծրագրերից են։ Բոլոր հետաքրքիր մտահղացումները, կապված Հայաստանի ու հայկականության ներկայացման հետ, կֆինանսավորվեն` անկախ նրանից, թե որ երկրում են դրանք նախաձեռնվում»,- ասում է հիմնադրամի տնօրենը։

Back to top button