
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի հայ- ադրբեջանական շփման գծում: Մշտադիտարկումը կիրականացվի Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակայքում:
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը և անձնական օգնական Ուիլյամ Պրայորը:
Հակառակ կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:




