ԿարևորՍպորտ

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցչից 2-ը հաղթանակ են տարել

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանի 4 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տարել։

Լուսինե Գևորգյանը (48 կգ) հաղթել է հունգարացի Կարմեն Խորվաթին։ Այս կերպ Լուսինեն առնվազն բրոնզե մեդալ կնվաճի։

50կգ Մաքուր Մարիկյանն ու 52կգ Ռիտա Վարդանյանը, ցավոք, պարտություն են կրել։

Հաղթանակի է հասել նաև 57կգ Գոռ Ազիզյանը։ Նրա մրցակիցը էստոնացի Ֆյոդոր Կամանինն էր։ Մյուս փուլում Աիզյանը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Ալի Շաավանի հետ։

Մրցաշարի 1/4 եզրափակչի մենամարտերը կկայանան վաղը։

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button