Սփյուռքի ձայնը

Սփյուռքը համախմբող օղակը Հայաստանն է․ «Սփյուռքի ձայնը»

Աշխարհասփյուռ հայությունը, հատկապես երիտասարդները, պետք է գիտակցեն հայրենիքի կարևորությունը և կարողանան գործել հանուն Հայաստանի կայուն և ազատ ապագայի, ասում է ֆրանսիական բանկերից մեկի երիտասարդ հայ աշխատակից Նոյեմի Փիրոյանը։ Նա մեծացել է Ֆրանսիայում, կրթությունը շարունակել Եվրոպայում:

Ինչպես շատ սփյուռքահայ երիտասարդներ, նա էլ համոզված է, որ բոլոր խնդիրներից ելք գտնելու համար պետք է ապագային միտված նպատակ ունենալ:

Նոյեմի Փիրոյան

«Մենք՝ օտարության մեջ ապրողներս, փորձում ենք Հայաստանի օգտին միջոցառումներ ու ձեռնարկումներ անել, և դրանք հաճախ լավ արդյունք են տալիս, սակայն պետք է Հայաստանից հրահանգներ ու մշակված ծրագրեր լինեն՝ ավելի արդյունավետ գործելու համար»,- ասում է Նոյեմին։

Նա եվրոպական բանկային ոլորտից համագործակցության և աշխատանքի բազմաթիվ հետաքրքիր և լուրջ առաջարկներ է ստանում, սակայն մերժում է Հայաստան տեղափոխվելու պատճառով:

Նոյեմի Փիրոյանը նաև ակտիվ մասնակցություն ունի Մարսելի հայկական համայնքի կյանքում։ Համոզված է, որ այսօրվա երիտասարդները ունեն նախաձեռնող միտք։

«Մեր երիտասարդները համայնքի կուսակցական ու գաղափարական դիրքորոշումներից փորձում են հեռու մնալ, որպեսզի այն չխանգարի հայանպաստ գործողությունների իրագործմանը»,- ասում է երիտասարդ ֆինանսիստը։

Back to top button