ԿարևորՀասարակություն

Հայաստանն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով առարկություններ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը՝ մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը»,- նշված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button