
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 81կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդ Լիանա Գյուրջյանը երկամարտի 215կգ արդյունքով (95կգ + 120կգ) զբաղեցրել է10–րդ հորիզոնականը։
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էՈւկրաինայի ներկայացուցիչ Իրինա Դեխան երկամարտի 258 կգ արդյունքով (123+135): Արծաթե մեդալակիր է դարձել Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարին (235 կգ, 101+134), բրոնզե մեդալակիր՝ մոլդովացի Ելենա Երիգինա (235 կգ, 104+130):




