
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մերժել է դեսպան Լին Թրեյսիին ուղղված հրավերը՝ մասնակցելու ապրիլի 18-ին Պետդումայի հանձնաժողովի նիստին, որտեղ նա պարզաբանումներ պետք է տա Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ՝ ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից։
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը հաստատել են, որ մերժել են Պետդումայի հրավերը՝ ուղղված դեսպան Թրեյսիին՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հանձնաժողովի նիստին։
Դեսպանատունը պնդում է, որ Միացյալ Նահանգները «լիովին կատարում է կենսաբանական զենքի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, ոչ մի տեղ չի մշակում կամ տիրապետում նման զենքի», ինչպես նաև, որ Վաշինգտոնն արդեն «ամբողջովին հերքել է» իր դեմ ուղղված մեղադրանքները։
«Ռուսաստանի հետ խորհրդակցությունների այս գործընթացը մենք համարում ենք ավարտված և փակված, այս հարցում ավելացնելու կամ քննարկելու այլ բան չկա»,- ընդգծել են դիվանագիտական առաքելությունից։
Ավելի վաղ Պետդումայի՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին օտարերկրյա միջամտության փաստերը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանին հրավիրել է Պետդումայում ապրիլի 18-ին կայանալիք հանդիպմանը` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի կողմից Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ հարցմանը պատասխան չտալու պատճառով։ Նա նշել է, որ Թրեյսին հրավիրվել է ապրիլի 18-ին կայանալիք հանձնաժողովի նիստին։




