ԿարևորՀասարակություն

«Առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով դասընթաց` ՆԳՆ փրկարար ծառայությունում

ՆԳՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում շարունակվում են «Առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով դասընթացները։

Ապրիլի 10-14-ը ՆԳՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունն այս անգամ կազմակերպել և անց է կացրել «Առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով վերապատրաստման դասընթացներ ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակիցների համար։

Դասընթացներին ներգրավված էին գերատեսչության 10 մասնակիցներ, ովքեր ձեռք բերեցին նախահիվանդանոցային պայմաններում առաջին բուժօգնության ցուցաբերման վերաբերյալ նախնական գիտելիքներ՝ առօրյա կյանքում և աշխատանքային միջավայրում կիրառելու նպատակով։

Վերապատրաստման դասընթացներն իրականացվեցին տեսական և գործնական փուլերով, որի ընթացքում ստացված գիտելիքները և հմտությունները մասնակիցները փորձեցին կիրառել գործնականորեն՝ մանեկեն-տրենաժորի կիրառմամբ։

Կարդացեք նաև

Back to top button