ԿարևորՔաղաքական

Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ`ԼՂՀ ԱԺ հայտարարություն է ընդունել

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ`ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցություններն ու պատգամավորական խումբը համատեղ հայտարարություն են ընդունել: Արցախի խորհրդարանականները նշել են, որ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին, պատմական արդարությունը վերականգնելու իրավաբանորեն հիմնավորված քայլ էր, որը բխում էր 1985թ-ին ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցման քաղաքականության ոգուց:

Ի հակակշիռ արցախահայության օրինական ձգտումների, Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 27-29-ը կազմակերպեցին եւ իրականացրին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության դաժան կոտորածն ու բռնատեղահանությունը: Դատապարտելով սումգայիթյան ոճրագործությունը ԼՂՀ խորհրդարանական քաղաքական ուժերը` միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում շարունակվող հակահայկական պետական քաղաքականության վրա, որը խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը:

Back to top button